Տէր Աստուած մեր,
հրեշտակի խաղաղութեան յա՛նձն արա զանձինս մեր,
Տէ՛ր զօրութեանց,
որ եկեալ պահեսցէ զմեզ անխռովս ի տուէ
եւ ի գիշերի, յարթնութեան եւ ի հանգստեան մերում,
զի Դու ես արարիչ լուսոյ եւ հաստատիչ գիշերի:
Ի մերձենալ երեկոյիս
համաբառնամք զձեռս մեր ի սրբութիւն,
զոր ինչ մեղաք այսօր խորհրդով,
բանիւ կամ գործով՝
ի յանկողինս մեր զղջանալով,
խոստովան լինելով զգաղտնիս սրտից մերոց ծածկագիտիդ Աստուծոյ,
յուսալով յողորմութիւն Քո:
Տեր Աստված, խնդրում ենք,
տուր հայոց ազգիս
Քո աստվածային խաղաղությունը,
առաքիր Սբ Հոգին,
որպեսզի ողջ ժողովրդիս սրտի մեջ
հեղի սիրո և միաբանության շնորհը։
Ո՜վ գթած Հայր, բարեխնամ արարիչ բոլոր արարածների, ընդունի՛ր քեզ ծառայողներիս այս պաղատանքը երեկոյան այս ժամին, Դու, որ առատորեն Քո բարի պարգեւներն ես տալիս բոլորին:
Ով փառավորեալ Սուրբ Կոյս և Մայր յավիտէնական մարմնացեալ Բանի, գանձ երկնային շնորհաց և բարեխոս մեղավորաց. ես` Քո անարժան զավակդ, աղաչեմ զՔեզ` առաջնորդեա զիս արցունքաց հովիտս, որ Քո Որդւո թանկագին արյունն լիցի ի քավութիւն իմ բազմաց մեղաց: Ամեն:
Խաղաղութեամբ Քով, Հոգի՛դ Սուրբ Աստուած ճշմարիտ, որ ի վեր է քան զամենայն միտս եւ զխորհուրդս, մխիթարեա՛ զանձինս ծառայից Քոց՝ ընդունելով զաղաչանս մեր: Անցո՛ ի մէնջ զցասումն պատուհասի յանցանաց մերոց բարերարութեամբ Քով:
Այս օրերին Թուրքիայում «Վերադարձը Արևմտյան Ադրբեջան՝ որպես մարդու իրավունքների գերակայության կարևոր պայման» թեմայով բավականին ներկայացուցչական միջազգային կոնֆերանս է ընթանում, որի շրջանակներում ՀՀ տարածքային ամբողջականության դեմ բազմաթիվ ելույթներ են հնչել...